‘«Էներգիան» խոստանում է տիեզերական զբոսաշրջիկներին հասցնել Լուսին’

776

Ռուսաստանյան հրթիռա-տիեզերական «Էներգիա» ընկերությունը կարող է առաջիկա տարիներին ապահովել պտույտ Լուսնի շուրջ՝  «Սոյուզ» տիեզերանավով, այսօր Интерфакс-ին հաղորդել է այդ ընկերության նախագահ և գլխավոր կոնստրուկտոր Վիտալի Լոպոտան:

«Մենք պարտաճանաչորեն աշխատում ենք Space Adventires-ի մեր գործընկերների հետ, մենք քննարկում ենք նրանց հետ համագործակցության բոլոր հնարավորությունները, և մենք կարող ենք դա անել՝ 2017-2018 թթ. «Սոյուզով» պտույտ գործել Լուսնի շուրջ: Տեխնիկապես՝ դա հնարավոր է»,- ասել է Լոպոտան: Նա այդպես մեկնաբանել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կայքում հրապարակված հաշվետվությունը՝ Space Adventures-ի նախագահ Թոմ Շելլիի այն մեկնաբանությամբ, թե իր ընկերությունը պայմանագրեր է կնքել երկու զբոսաշրջիկների հետ (որոնց անունները չեն հրապարակվում)՝ Լուսնի շուրջ պտույտ գործելու վերաբերյալ: «Սոյուզ» տիեզերանավի մեկնարկը հնարավոր է 2017 կամ 2018 թվականներին: Տիեզերանավը կվարի փորձառու ռուսաստանցի տիեզերագնաց:  Տիեզերանավում մեկ տեղի արժեքը 150 միլիոն դոլար է: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Էկոնոմիկայի նախարար. Հայաստանում կբացվի Բժշկական իզոտոպների կենտրոն’
Հաջորդ հոդվածը‘Պելեի որդին դատապարտվել է 33 տարվա ազատազրկման’