Էկվադոր․ Մայրաքաղաքի կենտրոնում ռազմական տեխնիկա է մտցվել

112

Էկվադորի իշխանությունները երկրում «ներքին զինված հակամարտության» ռեժիմ են մտցրել ՝ բանտից «Լոս-Չոներոս» հանցախմբի պարագլուխ, Ֆիտո մականվամբ Ադոլֆո Մասիասի փախուստից հետո անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով։

Երկրի կալանավայրերում խռովություններ են բռնկվել, երկրում անկարգություններ են սկսվել։

Վերջին տվյալներով՝ անկարգությունների զոհ է դարձել արդեն ութ մարդ։

Հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ փախուստը բանտից հաջողվել է ևս մի հանցախմբի՝ «Լոս Լոբոսի» պարագլուխ Ֆաբրիսիո Կոլոն Պիկոյին։ «Լոս Լոբոսը» ստանձնել էր նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության պատասխանատվությունը։

Ճշտված տեղեկատվությամբ՝ երկրի հինգ կալանավայրերում բանդաները հիմա պատանդ են պահում առնվազն 139 մարդու։

Էկվադորի զինված ուժերը ռազմական տեխնիկա են մտցրել մայրաքաղաք Կիտոյի կենտրոն։ Քաղաքի պատմական մասում զրահամեքենաներ են շրջում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Կիտոյի կենտրոնում դիակապտության դեպքեր են նկատվել։

Նախորդ հոդվածըԱղբյուր․ Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում
Հաջորդ հոդվածըԶԼՄ․ Իսրայելի ԱՆ-ն հիվանդանոցներին հանձնարարել է պատրաստվել հազարավոր տուժածներ ընդունելու