ԶԼՄ․ Իսրայելի ԱՆ-ն հիվանդանոցներին հանձնարարել է պատրաստվել հազարավոր տուժածներ ընդունելու

105
израиль, флаг, звезда давида

Իսրայելի առողջապահության նախարարությունը Լիբանանի հետ սահմանին լարվածության թեժացման կապակցությամբ հիվանդանոցներին հանձնարարել է պատրաստ լինել ընդունելու հազարավոր տուժածների և աշխատել արտակարգ ռեժիմով։

Այդ մասին հաղորդել է Kan պետական հեռուստառադիոընկերությունը։

Նրա տվյալներով՝ առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Մոշե Բար-Սիման-Տովը բոլոր հիվանդանոցներին հանձնարարական է ուղարկել անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել մեկ օրում անցնելու աշխատանքի արտակարգ ռեժիմի։ Դա ենթադրում է բուժանձնակազմին և բուժառուներին տեղափոխել պաշտպանական կառույցներ, անհապաղ դուրս գրել այն բուժառուներին, որոնց կարելի է դուրս գրել, և պատրաստ լինել ընդունելու բազմաքանակ վիրավորների, պարզաբանում է հեռուստառադիոընկերությունը։

Բացի այդ, Նագարիա և Ցֆատ քաղաքներում խոշոր հիվանդանոցներին հանձնարարվել է նախապատրաստվել աշխատելու լրիվ մեկուսացման վիճակում, երբ մի քանի օր նրանք հնարավորություն չեն ունենա ստանալ անհրաժեշտ սարքավորումներ, դեղորայք և սննդամթերք, նաև պատրաստ լինել ընդունելու հազարավոր վիրավորների և նրանց բաշխելու այլ հիվանդանոցների միջև, պարզաբանում է Kan-ը։

Առողջապահության նախարարությունը մշակում է նաև սցենարներ այն դեպքերի համար, երբ, օրինակ, կորուստներ լինեն նաև բուժանձնակազմի շարքերում, ինչի կապակցությամբ դիտարկվում է բուժաշխատողների հրավիրել արտասահմանից։ Հեռուստառադիոընկերության տվյալներով՝ արդեն առնվազն 7 հազար հրեա բուժաշխատողներ պատրաստակամություն են հայտնել կամավոր կերպով ժամանել Իսրայել։

Նախորդ հոդվածըԷկվադոր․ Մայրաքաղաքի կենտրոնում ռազմական տեխնիկա է մտցվել
Հաջորդ հոդվածըԷսեկիել Լավեսին հայտնվել է հոգեբուժարանում