‘Էմերի․ Մեր նպատակը լավագույն քառյակ մտնելն է’

956

«Արսենալի» նպատակը Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում լավագույն քառյակ մտնելն է, ասել է լոնդոնյան ակումբի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին։

«Տրամադրված ենք առավելագույնի հասնել բոլոր մրցաշարերում, բայց գլխավորը Պրեմյեր լիգան է։ Մեզ անհրաժեշտ է կայունություն 38 խաղում էլ։

Բարդ կլինի լավագույն քառյակում հայտնվելը։ «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» մյուսներից ուժեղ են, բայց մենք ցանկանում ենք կրճատել տարբերությունը եւ մրցակցել նրանց հետ։

«Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդն» ունեն նույն նպատակը։

«Էվերտոնը», «Վեստ Հեմը», «Լեսթերը», «Վուլվերհեմփթոնը», «Ուոթֆորդը» եւս ձեռք են բերել շատ լավ խաղացողների։ Պրեմյեր լիգան լավագույն մրցումն է աշխարհում»,- Էմերիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Առաջին տուրում «Արսենալը» օգոստոսի 11-ին կհյուրընկալվի «Նյուքասլին»։

Նախորդ հոդվածը‘Սամվել Կարապետյանի ցուցմունքը. Ամբողջական. Armlur.am’
Հաջորդ հոդվածը‘Անգլիական ակումբներն այս ամռանը ծախսել են 1,41 միլիարդ ֆունտ ստերլինգ’