‘Էմերի. Բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ միատեսակ վերաբերմունք ունեմ’

1375

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է ակումբի տրանսֆերային քաղաքականության, նոր ֆուտբոլիստների և «Պարի Սեն Ժերմենի» հետ առաջիկա հանդիպման մասին.

«Ես հավատում եմ իմ տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներին: Գոհ եմ այս կազմից: Երկուշաբթի մեզ կմիանան աշխարհի առաջնությունից հետո արձակուրդում գտնվող ֆուտբոլիստները:

Գուցե ևս մեկ նորեկ ունենանք, սակայն այժմ դա այդքան էլ կարևոր չէ: Նորեկները հիանալի հարմարվում են: Այժմ իրենց դրսևորելու հնարավորություն ունեն նաև երիտասարդները: Ես բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ միատեսակ վերաբերմունք ունեմ:

ՊՍԺ-ի հետ առաջիկա խաղում մտադիր եմ բոլորին հնարավորություն տալ և տարբեր մարտավարություններ փորձարկել: ՊՍԺ-ն և «Արսենալը» մեծագույն պատմությամբ ակումբներ են: Ինչպես ՊՍԺ-ում, այնպես էլ այստեղ աշխատանքս մեծ ջանքեր է պահանջում»,- ՊՍԺ-ի հետ նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էմերին:

Հավելենք, որ Չեմպիոնների միջազգային գավաթ նախամրցաշրջանային մրցաշարի՝ «Արսենալ» — «Պարի Սեն Ժերմենը» կայանալու է հուլիսի 28-ին:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյու. Արդարացի կլինի «Լիվերպուլից» հաղթանակներ պահանջել’
Հաջորդ հոդվածը‘ICC-2018. «Արսենալ»-ը ջախջախեց ՊՍԺ-ին (տեսանյութ)’