‘ICC-2018. «Արսենալ»-ը ջախջախեց ՊՍԺ-ին (տեսանյութ)’

1410

Այսօր «International Champions Cup»-ի շրջանակում միմյանց հետ հանդիպեցին «Արսենալ»-ն ու ՊՍԺ-ն: 

«Զինագործներ»-ը 5:1 խոշոր հաշվով հաղթանակ տարան: 

Լոնդոնյան ակումբի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային րոպեներից խաղադաշտում էր և փոխարինվեց 64-րդ րոպեին: 

«Արսենալ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լյակազետը: 

Հատկանշական է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին այս տարվա մայիսին էր հեռացել ՊՍԺ-ից և այդպիսով իսպանացի մասնագետը հաղթանակ տարավ իր նախկին թիմի նկատմամբ: 

«Արսենալ» — ՊՍԺ՝ 5:1

1:0 Օզիլ (13′), 1:1 Նկունկու (60′), 2:1 Լյակազետ (67′), 3:1 Լյակազետ (71′), 4:1 Հոլդինգ (87′), 5:1 Նկետիա (90+4′)

Նախորդ հոդվածը‘Էմերի. Բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ միատեսակ վերաբերմունք ունեմ’
Հաջորդ հոդվածը‘ICC.«Բարսելոնան» հաղթել է «Տոտենհեմին»(տեսանյութ)’