‘Էյնշտեյնի նամակը Աստծո և կրոնի մասին վաճառվել է $3 մլն-ով’

1053

Ալբերտ Էյնշտեյնի հայտնի նամակի ձեռագիր բնօրինակը աճուրդի է հանվել և վաճառվել 3 մլն դոլարով: Թեև փորձագետները համոզված էին, որ նամակի վաճառքը մեծ իրարանցում կառաջացնի, դրա նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել ընդամենը երկու գնորդ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նամակն Էյնշտեյնը գրել է 1954 թ. հունվարին՝ մահվանից առնվազն մեկ տարի առաջ, և հասցեագրված է հրեական ծագմամբ գերմանացի փիլիսոփա Էրիկ Գուտկինդին: Այդ նամակը յուրօրինակ պատասխան է դրանից երկու տարի առաջ Գուտկինդի հրատարակած «Ընտրիր կյանքը. բողոքի բիբլիական կոչ» աշխատության:

Նախորդ հոդվածը‘Թիվ 1 և 35 ընտրատարածքներում առաջադրումներն ավարտվեցին ‘
Հաջորդ հոդվածը‘«Արմավիայի» չվերթները նորից դադարեցվել են ‘