‘Էներգետիկայի փոխնախարար. ՄՄ-ի գազը իրանական գազին վնաս չի ‘

1137

Հայաստանի և Մաքսային միության էներգետիկ համաձայնագրերը Հայաստանի և Իրանի գազային համագործակցությանը չեն խանգարում: Փետրվարի 28-ին նման կարծիք է հայտնել էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հովսեփ Իսայանը:

«Նախորդ տարի Հայաստան էին ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետները, որոնք ուսումնասիրեցին Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի էներգետիկ պայմանագրերը և հանգեցին եզրակացության, որ դրանք չեն խոչընդոտում Մաքսային միության էներգետիկ համաձայնագևրերին, որոնց մտադիր է միանալ Հայաստանը»,- հայտարարել է նա: Ընդ որում, Իսայանն ասել է, որ ՄՄ-ի հետ էներգետիկ համաձայնագրերը Հայաստանի առջև լայն հեռանկարներ են բացում «Ռուսաստանից շահավետ գներով  նավթամթերք ստանալու, գազի մատակարարման շուրջ երկարաժամկետ պայմանավորվածությունների և ՌԴ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորության առնչությամբ»: «Տեխնիկապես այդպիսի հնարավորություն ի հայտ կգա 2018 թվականին, երբ Հայաստանն ավարտի 400 կիլովոլտանոց ԷՀԳ շինարարությունը, որը կապահովի Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքն ու ասինխրոն ռեժիմով Ռուսաստան էլեկտրաէներգիա  մատակարարելու հնարավորությունը», — եզրափակել է նա: 

Նախորդ հոդվածը‘Աղմուկ ՀՀԿ գրասենյակի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’