‘Էնրիկե. «Ես ցավում եմ, որ ոչ բոլորը կարող են խաղադաշտ դուրս գալ»’

1007

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի` «Գրանադայի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է կիսապաշտպան Չավիին վերաբերվող հարցին: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու ընթացիկ մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը կանոնավոր խաղաժամանակ չի ստանում:

«Ցավոք, ես բոլորի համար չունեմ րոպեներ: Չավին շատ լավ է հանդես եկել, երբ խաղադաշտ է դուրս եկել և իր ներդրումն է ունեցել թիմի հաջողություններում, բայց նման բաներ ֆուտբոլիստների հետ միշտ կլինեն: Բոլորը բարձր մակարդակ ունեն, և ես ցավում եմ, որ ոչ բոլորը կարող են խաղադաշտ դուրս գալ»,-Էնրիկեի խոսքը մեջբերում ենք «El Mundo Deportivo»-ից:

Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Չավին մասնակցել է 17 հանդիպման, որոնցից 12-ում է եղել մեկնարկային կազմում, դարձել է մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘«Ռեգիոնների կուսակցության» նախկին փոխնախագահը ինքնասպանություն է գործել’
Հաջորդ հոդվածը‘ԱՀԿ. Երիտասարդներին խորհուրդ է տրվում երաժշտություն լսել օրական մեկ ժամից ոչ ավելի’