‘«Էպոսագետը» հայտնել է իրեն ֆինանսավորողի անունը. Մամուլ’

1774

«Ես իրա հետ ծանոթ չեմ եղել, իրան չեմ տեսել, դաժե բարև չեմ տվել իրան։ Ոչ ճանաչել եմ էդ մարդուն, ոչ էլ ուզում եմ ճանաչել։ Իրա ասածները բոլորը սուտ են։ Ես չեմ ուզում դա լսել և չեմ հետաքրքրվում դրանով»,- երեկ «Ժամանակի» հետ զրույցում ասել է ՊՆ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար  Ալիկ Աբրահամյանը՝ արձագանքելով Վարդան Սեդրակյանի նամակին։

Թերթի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ, այժմ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ  կազմակերպելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանի՝ ՔԿՀ-ից գրված նամակը, որտեղ  վերջինս ուշագրավ մանրամասներ է հայտնում Ալիկ Աբրահամյանի և նրա որդու, նախկին «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Չորրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Էդուարդ Աբրահամյանի մասին։ Մասնավորապես, որ հենց նրանք են ֆինանսավորել իր նախընտրական քարոզարշավը, մեծ գումարներ են ներդրել, ապա՝ հետ պահանջել: Երբ Սեդրակյանը չի վերադարձրել պահանջվող գումարը, սպառնալիքներ են սկսվել իր և ընտանիքի նկատմամբ:

Ըստ Սեդրակյանի նամակի՝ Ալիկ Աբրահամյանն իբր ասել է, թե հենց իր «շնորհիվ» է, որ Սեդրակյանին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման, ինչպես նաև, որ իր ձեռքերը երկար են, և պետք եղած ժամանակ ինքը կարող է վնասել Սեդրակյանին ու նրա ընտանիքին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է Քադաֆիի հարցազրույցը՝ Սարկոզիի ընտրարշավը ֆինանսավորելու վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Իրաքից ներկրված դիզվառելիքի հարցը՝ ըստ մաքսավորների կարող է լուծել միայն Սերժ Սարգսյանը. Մամուլ’