Էսվատինիի թագավորությունում զոհվել է 40 մարդ

1569

Հարավաֆրիկյան Էսվատինի (նախկին Սվազիլենդ) թագավորությունում բռնկված անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասնում է 40-ի, ասվում է «Սվազիլենդի համերաշխության ցանց» ժողովրդամետ կազմակերպության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Էսվատինիում ցույցեր են սկսվել ընդդեմ միապետության և հանուն դեմոկրատացման։ Ցույցերը վերաճել են անկարգությունների, որոնց մասնակիցները հրկիզել են խանութներ ու հիմնարկներ, որոնք, ենթադրաբար, պատկանել են Մսվատի III թագավորին: Այդ ամենի ֆոնին իշխանությունները պարետային ժամ են սահմանել։

«Հաստատվել է, որ Մսվատի արքայի հրամանով  կատարված կոտորածի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ Շեշտվում է նաև, որ զոհվածների մեծ մասը «գնդակահարվել է պարետային ժամը պարզապես խախտելու համար», ինչը, կազմակերպության համոզմամբ՝ «մարդկության դեմ ակնհայտ հանցագործություն է»։

Մսվատի III արքան Աֆրիկայի վերջին բացարձակ միապետն է։ Նա այդ երկիրը ղեկավարում է ավելի քան երեք տասնամյակ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՖիլիպիններում աղետի է ենթարկվել ռազմական օդանավը
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 89 նոր դեպք, 57 առողջացած, 5 մահ