‘Էստոնացի ամուսինները ձերբակալվել են Սրբազան ջրի տաճարում սիրով զբաղվելու համար’

1083

Ինդոնեզիայի Բալի կղզում հանգստացող էստոնացի ամուսինները ձերբակալվել են այն բանի համար, որ սիրով են զբաղվել Սրբազան ջրի տաճարում: Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 6-ին:

Զբոսաշրջիկներին նկատել է տեղի երիտասարդական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը, որն այցելել էր վերանորոգման մեջ գտնվող տաճար: Նա անհապաղ ոստիկանություն է կանչել:

Տեղի ունեցածը ստիպել է իշխանություններին՝ ժամանակավորապես փակել տաճարը: Իշխանության ներկայացուցիչը հայտնել է, որ տաճարի հոգեւոր մաքրությունը պետք է վերականգնվի: Ենթադրվում է, որ տաճարի մոտ հետագայում  կկախվի «սեքսով զբաղվելն արգելվում է» վահանակ:

32-ամյա Կատրինը եւ 43-ամյա Ուրմասը շուտով ազատ են արձակվել: 

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը. Սերժ Սարգսյանը խուսափեց լրագրողներից (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Gangnam Style-ի կատարողը համերգ կտա Սոչիում (Տեսանյութ)’