‘Էստոնիայի ԱԳ նախարար. Դիպուկահարների վերաբերյալ իմ խոսքը սխալ է մեկնաբանվել’

967

Ինչպես տեղեկացրել ենք, համացանցում է հայտնվել եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի և Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ վերջինս վերապատմում է Կիևում երկու կողմերին կրակած դիպուկահարների վերաբերյալ վարկածը, փոխանցում է censor.net.ua-ն:

Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ նախարարի խոսքը մեկնաբանել են որպես «ապացույց» այն բանի, թե դիպուկահարները վարձված են եղել ուկրաինական ընդդիմության կողմից:

Ուրմաս Պաետը, հաստատելով ձայնագրության իսկությունը, երեկ կայացած բրիֆինգում հայտարարել է, թե ինքն ընդամենը վերապատմել է այն վարկածը, որը փետրվարի 25-ին Կիևում իրեն է հաղորդել հասարակական գործիչ, բժիշկ Օլգա Բոգոմոլեցը: Էշթոնի հետ հեռախոսազրույցում նա ասել, է, որ Բոգոմոլեցի խոսքով՝ այն միլիցիոներներն ու ցուցարարները, որոնք դիպուկահարի կրակոցի զոհ են դարձել, դատելով «ձեռագրից»՝ հնարավոր է՝ գնդակահարվել են միևնույն դիպուկահարների կողմից: «Նա ինձ ցույց տվեց ինչ-որ լուսանկարներ, ասաց, որ դա նույն ձեռագիրն է, նույն փամփուշտներն են, և արդեն իսկ անհանգստացնում է այն փաստը, որ նոր դաշինքը չի ուզում հետաքննություն անցկացնել՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ուստի ավելի ու ավելի է տարածվում այն կարծիքը, թե դիպուկահարների ետևում ոչ թե Յանուկովիչն է կանգնած, այլ այդ նոր դաշինքից ինչ-որ մեկը»,- պարզաբանել է Պաետը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ՊՆ. Ռուսաստանյան ուժերը խորտակել են սեփական նավը և շրջափակել շտաբը’
Հաջորդ հոդվածը‘«Արաբկիր» ԲԿ-ում մահացած մանկահասակ երեխայի գործը առաջին ատյանի դատարանում. Տեսանյութ’