‘Ուկրաինայի ՊՆ. Ռուսաստանյան ուժերը խորտակել են սեփական նավը և շրջափակել շտաբը’

1244

Ուկրաինայի ՊՆ Ղրիմի մամլո կենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը հայտնել է, որ Դոնուզլավ լճում Ռուսաստանի Սևծովյան նավատորմը խորտակել է իր «Օչակով» խոշոր հականավային ռազմանավը: Բացի այդ՝ շրջափակվել է Ուկրաինայի ՌԾՈՒ շտաբը:

«Օչակովի» խորտակումը, ամենայն հավանականությամբ, նպատակ ունի փակել ուկրաինական նավերի ճանապարհը դեպի Օդեսա: «Օչակովը» ՌԴ Սևծովյան նավատորմի կազմից դուրս էր բերվել  2011 թ. և գտնվում էր կղզում, փոխանցում է infox.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ում որոշել են վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Էստոնիայի ԱԳ նախարար. Դիպուկահարների վերաբերյալ իմ խոսքը սխալ է մեկնաբանվել’