‘Էստոնիայում դատում են «ռուսամետ» կուսակցության նախկին առաջնորդին’

2075

Տալլինում երկուշաբթի մեկնարկել է Էդգար Սավիսաարի ՝ անկախ Էստոնիայի առաջին վարչապետի և Կենտրոնամետ կուսակցության առաջնորդի դատավարությունը, որին քաղաքական ընդդիմախոսները մեղադրում էին ռուսաստանամետ ուղղվածության համար: Սավիսաարին մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում կատարված կաշառակերության մեղադրանք է ներկայացվել:

Դեռ վերջերս Էդգար Սավիսաարին կարելի էր համարել Էստոնիայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Սակայն վերջին երկու տարիներին նա կորցրեց ոչ միայն պաշտոնները, այլև առողջությունը: Միևնույն ժամանակ՝ նրա անվան շուրջ կոռուպցիոն սկանդալ ծագեց. Տալլինի քաղաքապետարանի և քաղխորհրդի պաշտոնյաները, այդ թվում և Սավիսաարը, ինչպես նաև՝ մի քանի գործարարներ, կասկածվում են կոռուպցիայի մեջ:

Սավիսաարը, նախ, դատարանի որոշմամբ հեռացվեց քաղաքապետի պաշտոնից, ապա զրկվեց Կենտրոնամետ կուսակցության նախագահի պաշտոնից:

Փոխանցում է BBC-ն:  

Նախորդ հոդվածը‘Նալբանդյան. Միջնորդները ստիպված են հասեցական հայտարարություններ անել’
Հաջորդ հոդվածը‘Լապշինի գործով նյութերը դատարան են ուղարկվել’