‘Լապշինի գործով նյութերը դատարան են ուղարկվել’

2162

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ քրեական գործի նյութերը դատարան են փոխանցվել, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Գործը կքննվի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:

Ալեքսանդր Լապշինը 2016-ի դեկտեմբերին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով և արտահանձնվել Ադրբեջան: Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Լապշինը մեղադրվում է Ադրբեջանի սահմանը ապօրինաբար խախտելու մեջ: Մի քանի տարի առաջ Լապշինը ռուսական անձնագրով այցելել էր Արցախ, ապա, որոշ ժամանակ անց, ուկրաինական անձնագրով Վրաստանի տարածքից մուտք գործել Ադրբեջան:

Նախորդ հոդվածը‘Էստոնիայում դատում են «ռուսամետ» կուսակցության նախկին առաջնորդին’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվա-Երեւան ավտոբուսի հերթական վթարն է տեղի ունեցել Վորոնեժում. 3 վիրավոր’