‘«Էսօր տոն ա, դելեգացիա ա գալու». Ոստիկանի պարզաբանումը՝ այսօր նկատվող ոստիկանական կուտակումների մասին (լուսանկարներ)’

1553

Այսօր առավոտից կենտրոնական փողոցներում՝ հատկապես Օպերայի շրջակայքում, Բաղրամյան ու Մաշտոցի պողոտաներում ոստիկանների կուտակումներ են նկատվում: Փողոցների յուրաքանչյուր կողմում մեկական ոստիկան է կանգնած: iLur.am-ը ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց, թե ինչով է դա պայմանավորված: Նա միայն ասաց, թե արտառոց ոչինչ չկա:

iLur.am-ի թղթակիցը ծառայություն իրականացնող ոստիկաններից հետաքրքրվել է, թե ինչով են պայմանավորված այսօր առավոտից նկատվող ոստիկանական կուտակումները: Նրանցից մեկը պատասխանեց, թե «էսօր տոն ա, դեգելացիա ա գալու», սակայն տեղյակ չէր, թե ինչ «դելեգացիայի» մասին է խոսքը, մեկ ուրիշն էլ միայն ասաց, որ «կարգավորում են ճանապարհային երթևեկությունը»:

iLur.am-ի հավաստի տեղեկություններով՝ այսօր Սերժ Սարգսյանի երդման արարողության փորձն է տեղի ունենալու:

Նշենք, որ Մալխասյանը չհերքեց նաև, որ երեկ Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում կայանած մեքենաների վարորդներին ոստիկանությունը հանել է տվել մեքենաները: Նա դա բացատրեց նրանով, որ «ճապապարհային աշխատանքներ էին կատարվում, գծանշումներ և այլն»:

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Հայաստանը «ավելի մեծ» դարձավ այն լիդերի օրոք, որը ամենաքիչն էր դրա մասին խոսում. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ է տեղի ունենալու ապրիլի 9-ին’