‘Էտո՛Օն հրաժարվել է նստել «Սամպդորիայի» պահեստայինների նստարանին’

886

«Սամպդորիայի» հարձակվող Սամուել Էտո՛Օն հրաժարվել է նստել պահեստայինների նստարանին Ա Սերիայի 24-րդ տուրի՝ «Ջենոայի» դեմ խաղում: Այս մասին հայտնում է «Secolo XIX»-ը:

Կամերունցին ժամանակից շուտ է ավարտել մարզումը մկանային խնդիրների պատճառով, ընդ որում ընդգրկված է եղել դերբիի հայտացուցակում: Սակայն հանդիպման սահմանված մեկնարկից քիչ առաջ նա հայտնվել է տրիբունաներում:

«Սամպդորիայի» ավագ Անջելո Պալոմբոն հերքել է տեղեկություններն այն մասին, թե հարձակվողը հրաժարվել է նստել պահեստայինների նստարանին: Պալոմբոն նշել է, որ գլխավոր մարզիչն է որոշել ռիսկի չենթարկել Էտո՛Օի առողջությունը:

«Սամպդորիա» — «Ջենոա» հանդիպումը տեղափոխվել է փետրվարի 24-ին: Նախօրեին հանդիպման մեկնարկից առաջ 4 ժամ շարունակ եկած անձրեւի պատճառով մարզադաշտի խոտածածկը անբավարար վիճակում է եղել, եւ գլխավոր մրցավար Ջանլուկա Ռոկին որոշել է հետաձգել հանդիպումը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում մեկնարկում են քառօրյա նիստերի աշխատանքները (ուղիղ) ‘
Հաջորդ հոդվածը‘Պիրլո. «Մեզ հնարավոր չէ մոլորեցնել «Բորուսսիայի ներկայիս դիրքով ու նրա իրական ներուժով»’