‘Էրդողանը պաշտպանում է Ստամբուլի քաղաքապետի վերընտրությունը’

1460

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններ անցկացնելու որոշումը կարևոր քայլ է ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին՝ հավելելով, որ մարտին կայացած քվեարկությունը ստվերվել է «կազմակերպված կոռուպցիայով» և ապօրինի գործողություններով:

«Մենք դա դիտարկում ենք որպես կարևոր քայլ մեր ժողովրդավարության ամրապնդման համար,- խորհրդարանում պատգամավորներին ասել է Էրդողանը:- Մենք կարծում ենք, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում տեղ են գտել կազմակերպված կոռուպցիա և լիակատար ապօրինություն»:

Փոխանցում է reuters-ը:

Նախորդ հոդվածը‘Գրոյսման. Կիևը չի ճանաչի Դոնբասի բնակիչներին տրված ռուսաստանյան անձնագրերը’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Տղերք, կաղամբ ցանեք’