‘Էրդողանը և Օբաման քննարկելու են Սիրիայի հարցը’

842

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քառօրյա այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հինգշաբթի հանդիպելու է Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամայի հետ: Բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի Սիրիայի հակամարտությունը, ինչի մասին թուրք վարչապետը տեղեկացրել է Անկարայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները լարվեցին շաբաթ օրը Սիրիայի սահմանի մոտ գտնվող Ռեյհանլի քաղաքում կատարված ահաբեկչությունից հետո, որին զոհ դարձավ 51 հոգի: Ահաբեկչության կազմակերպման մեջ Էրդողանը մեղադրեց Սիրիայի ղեկավարությանը: Պաշտոնական Դամասկոսն իր հերթին՝ թուրք վարչապետին անվանեց «մարդասպան և դահիճ»:

ԱՄՆ-ը վաղաժամ է համարում գնահատականներ տալ՝ թե ով է կանգնած Թուրքիայում իրականացված պայթյունների ետևում, փոխանցում է euronews.com-ը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊԲ հրամանատարը կազմակերպել է կադրային ընդունելություն’
Հաջորդ հոդվածը‘ Օրվա աստղագուշակ’