‘ԼՂՀ ՊԲ հրամանատարը կազմակերպել է կադրային ընդունելություն’

988

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մոտ մայիսի 14-ին կայացել է կադրային ընդունելություն, որոնց մասնակցում էին պաշտպանության բանակի կադրերի բաժնի հաշվառման ու թեստավորման բաժանմունքում քննությունները հաջող հանձնած սպաները: Ընդունելության ժամանակ բարձրացվել են մի շարք սպաների կոչումներն ու պաշտոնները:

Բանակի հրամանատարը ընդունել է նաև նախապես հերթագրված քաղաքացիներին, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, որոնք վերաբերում էին իրավական, սոցիալական և այլ ոլորտների: Մովսես Հակոբյանը ընդունելության ժամանակ հանձնարարել է քննարկել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին: Իսկ մի շարք հարցեր էլ իրենց լուծումները գտել են հենց պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Ինքնասպանության փորձ Վանաձորում’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը և Օբաման քննարկելու են Սիրիայի հարցը’