‘Էրդողանի նկատմամբ մահափորձ է կատարվել’

1152

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր մահափորձ է կատարվել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի նկատմամբ: Այդ պահին վարչապետը մասնակցում էր Ստամբուլի քաղաքապետարանի շենքի բացման արարողությանը, երբ նրա անվտանգության ծառայության աշխատակիցները զինված մարդու են նկատել եւ շտապել նրա կողմ: Վերջինս, տեսնելով, որ թիկնապահները իր կողմ են շարժվում, զենքը նետել է Էրդողանի ավտոմեքենայի ուղղությամբ: Այսպիսով՝ թիկնապահներին հաջողվել է կանխել մահափորձը: Անհայտ անձը ձերբակալվել է:

Ավելի ուշ, հարցաքննության ժամանակ կասկածյալը հայտնել է, որ չի անդամակցում որեւէ խմբավորման, իսկ ատրճանակով փորձել է վախեցնել վարչապետին:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետի խորհրդականի որդու կողմից արձակած կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քր. գործ’
Հաջորդ հոդվածը‘Ռոյսը բաց կթողնի Աշխարհի առաջնությունը’