Էրդողան․ Արևմուտքն ակտիվորեն ջանում է ազդել ընտրությունների վրա Թուրքիայում

216

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արևմուտքի երկրներին մեղադրել է մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վրա ազդելու փորձերի համար։

«Եվրոպայից մինչև Ամերիկա՝ աշխարհի տերությունները ակտիվ ջանքեր են գործադրում, որպեսզի ազդեն մայիսի 14-ի ընտրությունների վրա։ Այդ նպատակով իմ դեմ ստոր արշավ է ընթանում։ Եվ Ղուրանի այրման հետ կապված միջադեպերը Եվրոպայում հենց այդ մասին են»,- հայտարարել է նա կիրակի օրը Այդին քաղաքում երիտասարդության հետ հանդիպմանը։ Նախագահի խոսքը մեջբերել է TRT հեռուստաալիքը։

Էրդողանը նշել է, որ «արևմտյան մամուլը շատ է գրում,  թե Թուրքիայում ընտրությունները որքան կարևոր են համաշխարհային քաղաքականության համար», այդ պատճառով էլ «ակտիվ ջանքեր են գործադրվում քվեարկության և հասարակական կարծիքի վրա ազդելու ուղղությամբ, ինչին Թուրքիան ուշադիր հետևում է»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրանում ներում է շնորհվել զղջացող ցուցարարներին
Հաջորդ հոդվածըՊեկինը Վաշինգտոնին լուրջ ուղերձ է հղել