Պեկինը Վաշինգտոնին լուրջ ուղերձ է հղել

215

Ամերիկացի զինվորականները խոցել են չինական օդապարիկը Հարավային Կառոլինայի ափամերձ շրջանում, որը հինգշաբթի ներխուժել էր ամերիկյան օդային տարածք՝ լրտեսման նպատակով, ինչպես կարծում են Վաշինգտոնում։

Այդ կապակցությամբ Չինաստանի իշխանությունները լուրջ ուղերձ են հղել Վաշինգտոնին։ Այդ մասին երկուշաբթի հաղորդել են ՉԺՀ ԱԳՆ-ից։

«Փետրվարի 5-ին Չինաստանի փոխարտգործնախարարը, ՉԺՀ կառավարության անունից, լուրջ ուղերձ է հղել ԱՄՆ դեսպանատան պատասխանատու պաշտոնյային՝ ամերիկյան կողմից չինական քաղաքացիական նշանակության օդապարիկի դեմ զենք կիրառելու կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Չինաստանի իշխանությունները «ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը և վճռականորեն կպաշտպանեն ազգային ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը»։ «Միացյալ Նահանգներն այդպիսի գործողություններով լուրջ հարված է հասցրել անցյալ տարի Բալիում երկու երկրների առաջնորդների հանդիպումից հետո չին-ամերիկյան հարաբերությունների կայունացմանն ուղղված ջանքերին»,- նշվում է փաստաթղթում։

Ըստ հայտարարության՝ Պեկինն «իրեն իրավունք է վերապահում ձեռք առնելու բոլոր անհրաժեշտ հակամիջոցները»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողան․ Արևմուտքն ակտիվորեն ջանում է ազդել ընտրությունների վրա Թուրքիայում
Հաջորդ հոդվածըՓորձագետ․ Չինական օդապարիկի ոչնչացումը վատ նախադեպ է ստեղծում