Էրդողան․ Իրանը դրական է վերաբերվում Ղարաբաղով անցկացվող երկաթուղային երթուղուն

301

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանը դրական է վերաբերվում  մասնակցությանը Լեռնային Ղարաբաղով տրանսպորտային երթուղիներ ստեղծելուն։

Այդ մասին նա լրագրողներին հայտնել է Նախիջևան կատարած այցի ընթացքում։

«Եթե մենք Զանգեզուրյան և Լաչինյան միջանցքներում ուզում ենք աշխարհի երթուղիներ տեսնել, ապա պետք է այդ հարցերը հանգիստ և առանց հակասությունների լուծենք։ Ինչ վերաբերում է գնացքին, որը Թուրքիայից կգնա Նախիջևան, Հայաստանով՝ Ադրբեջան, ապա պետք է քննարկել Հայաստանով անցնելու հարցը։ Եթե Հայաստանը չմասնակցի, ապա երթուղին ինչպե՞ս կանցնի։ Իրանով։ Իրանը դրական է վերաբերվում դրան, այնպես որ, հնարավոր է՝ ճանապարհ ստեղծվի Իրանով դեպի Ադրբեջան»,- Էրդողանի խոսքն է մեջբերել Anadolu գործակալությունը։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ «Նախիջևանի և Ադրբեջանի մյուս շրջանների միջև կապի հաստատումը ավտոճանապարհով կամ երկաթուղով Անկարայի և Բաքվի առաջնահերթությունն է և կամրապնդի նրանց հարաբերությունները»։

Նախորդ հոդվածըԱրցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացնում է
Հաջորդ հոդվածըԲազմաթիվ քաղաքացիներ անհետ կորած են