Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացնում է

538

Սեպտեմբեր 25-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում երեկ` սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացի, իսկ Կարմիր գյուղից` մեկ տարեց կին։

2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ հայտնաբերվել են Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի`Վանք գյուղից։

Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։ Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն ադրբեջանական կողմը փոխանցել է հայկական կողմին։

Ընդհանուր առմամբ, երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել են 8 աճյուն և 10 քաղաքացի։ Վերջիններիս առողջական վիճակը բավարար է։

Նախորդ հոդվածըԷրդողանը Հայաստանին հորդորում է «սեղմել հանուն խաղաղության պարզված ձեռքը»
Հաջորդ հոդվածըԷրդողան․ Իրանը դրական է վերաբերվում Ղարաբաղով անցկացվող երկաթուղային երթուղուն