Էրդողան․ Ուկրաինայի արևելքի վերաբերյալ որոշումը կկայացվի Թուրքիայում

355

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի կարծիք է հայտնել, թե Ուկրաինայի արևելքի վերաբերյալ որոշումը կկայացվի Թուրքիայում, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հավանական հանդիպման ընթացքում։

«Հավանաբար՝ այս շաբաթ ես հեռախոսային բանակցություններ կանցկացնեմ Պուտինի հետ։ Մեր ցանկությունն է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին հավաքել Ստամբուլում կամ Անկարայում։ Այն վայրը, որտեղ Ուկրաինայի արևելքի վերաբերյալ որոշում կընդունվի, կլինի Թուրքիան։ Դա տեղի կունենա Ստամբուլում կամ Անկարայում»,- Էրդողանի խոսքն է մեջբերում CNN հեռուստաալիքը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ չի բացառել Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը, սակայն նշել է, որ այն պետք է նախապատրաստվի պատշաճ կերպով, որպեսզի արդյունավետ լինի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ազովստալից» տարհանվել է առնվազն 100 խաղաղ բնակիչ
Հաջորդ հոդվածըԹրամփ․ Բայդենը Ուկրաինայի հարցում թուլություն է դրսևորել