‘Էրդողան. Թուրքիան ՀՇԿ-ն դիտարկում է որպես ԵՄ-ի այլընտրանք’

1276

Թուրքիան լրջորեն ուսումնասիրում է Համագործակցության Շանհայի կազմակերպությանն (ՀՇԿ) անդամակցությունը՝ որպես Եվրամիության այլընտրանք: Այս մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ երեկոյան հայտարարել է Kanal 24 հեռուստատեսությանը տված հարցազրությցում, հաղորդում է Today’s Zaman-ը: Ըստ Էրդողանի՝ Թուրքիան ներկայումս այլընտրանքային տարբերակներ է որոնում, քանի որ Եվրամիությանն իր անդամակցելու հույսերն ի դերև են եղել ԵՄ մի շարք անդամ պետությունների կողմից:

Հիշեցնենք, որ Թուրքիան ԵՄ կազմում ընդգրկելու բանակցություններն ընթանում են 2005 թվականից, սակայն առայժմ այդ հարցը լուծված չէ, հիմնականում՝ այն պատճառով, որ ԵՄ մի քանի անդամներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան, բացահայտորեն դեմ են արտահայտվում այդ կազմակերպությանը Թուրքիայի անդամակցությանը:

Թուրքիան ՀՇԿ-ի հետ երկխոսոություն վարող գործընկերոջ կարգավիճակ է ստացել կազմակերպության՝ 2012 թ. հունիսի 7-ին Պեկինում կայացած ամենամյա գագաթնաժողովում:

Համագործակցության Շանհայի կազմակերպությունը տարածաշրջանային միջազգային կազմակերպություն է, որ հիմնադրվել է 2001 թ.: Կազմակերպությանն անդամակցում են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, դիտորդի կարգավիճակ ունեն Իրանը, Պակիստանը, Հնդկաստանը, Մոնղոլիան և Աֆղանստանը, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելական բանտում ծագած խռովության հետևանքով 50 մարդ է զոհվել’