‘Էրդողան. Թուրքիան Սիրիայի դեմ պատերազմի ծրագիր չի մշակում ‘

998

Թուրքիան Սիրիայի դեմ պատերազմ սանձազերծելու նպատակ ծրագրեր չի մշակում, հինգշաբթի երեկոյան հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք պատերազմ սկսելու նպատակ չունենք: Բայց թող ոչ ոք չչարաշահի մեր համբերությունը», — ասել է նա:

Մինչ այդ, թուրքական խորհրդարանը կառավարությանը արտասահմանյան (այդ թվում՝ Սիրիայի տարածքում) ռազմական գործողություններ իրականացնելու մեկամյա մանդատ է տվել՝ կապված նախօրեին տեղի ունեցած սահմանային միջադեպի հետ:  

Էրդողանը նշել է նաեւ, որ հոկտեմբերի 3-ի սահամային միջադեպը միակը չէ, բայց «Ակճակալեում տեղի ունեցածը չի կարելի գնահատել որպես շարքային միջադեպ»:

«Թուրքիան հանդես է գալիս միմիայն տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության դիրքերից, եւ Անկարայի դիրքորոշումը ոչ մի դեպքում չի փոփոխվի», — ասել է նա:

 

Լուսանկարը՝ REUTERS-ի

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է շվեյցարացի խորհդարանականներին’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Վարչապետին և ԿԲ նախագահին հրավիրում եմ հեռուստաբանավեճի’