‘Էրդողան. Թուրքիան սիրիացի փախստականների վրա երկու միլիարդ դոլար է ծախսել’

777

Թուրքիան երկու միլիարդ դոլար է ծախսել երկրի տարածքում ապաստանած  սիրիացի փախստականների վրա, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այսօր տեղեկացրել է TRT Haber հեռուստաալիքը: Վարչապետի խոսքերով՝ Թուրքիան ընդամենը 135 միլիոն դոլար միջազգային օգնություն է ստացել սիրիացի փախստականներին պահելու համար, մնացած գումարը պետական գանձարանն է հատկացրել:

Ավելի վաղ տեղեկացրել են, որ Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների թիվը մոտավորապես 500 հազար է, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Եթե ասեմ՝ Մխիթար Սպարապետին սպանելու հրամանը ես եմ տված եղել, 14 տարի՞ են տալու ինձ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը աջակցում է Պուտինին’