‘Սերժ Սարգսյանը աջակցում է Պուտինին’

907

Այսօր ելույթ ունենալով ՀԱՊԿ նիստում՝ Սերժ Սարգսյանը հաստատել է իր աջակցությունը Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը, այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:   

«Հայաստանը, լինելով աշխարհագրորեն Սիրիային առավել մետ գտնվող ՀԱՊԿ անդամ երկիրը և ունենալով բազմահազարանոց Սփյուռք  Սիրիայում, ավելի սուր է զգում դրա ռիսկերն ու սպառնալիքները կովկասյան տարածաշրջանի համար»,-հայտարարել է Սարգսյանը:

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը Սիրիայի հակամարտության մեկնարկի հենց առաջին օրերից հանդես է գալիս համազգային երկխոսության շրջանակներում հակամարտության արագ լուծման օգտին:

«Այդ համատեքստում մենք ողջունում ենք ռուս-ամերիկյան համաձայնությունները սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»,-նշել է Սերժ Սարգսյանը: 

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Թուրքիան սիրիացի փախստականների վրա երկու միլիարդ դոլար է ծախսել’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիները իրենց վերաբերմունքն են ցույց տվել քաղաքապետարանի նախաձեռնությանը (լուսանկար)’