‘Էրդողան. Չի բացառվում, որ Իրաքում թուրք պատանդները փոխանակվել են գրոհայինների հետ’

1045

Իրաքի Մոսուլ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության 49 աշխատակիցների ազատագրումը, որոնք հուլիսին պատանդ էին վերցվել «Իսլամական պետության» գրոհայինների կողմից,  տեղի է ունեցել այդ խմբավորման գերի ընկած գրոհայինների հետ նրանց փոխանակման արդյունքում:

Թուրքիայի քաղաքացիների ազատագրման այսպիսի սցենարի հավանականությունն առաջին անգամ ընդունել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ելույթ ունենալով Նյու Յորքում լրագրողների առջև՝ նա ուղղակի պատասխան չի տվել այն հարցին, թե արդյո՞ք տեղի է ունեցել փոխանակում, սակայն չի բացառել դրա հնարավորությունը: Էրդողանը, մասնավորապես, հիշեցրել է, որ Իսրայելը  գերի ընկած 1,5 հազար պաղեստինցիների փոխանակել էր մեկ իսրայելցի պատանդի հետ: «Այնպես որ, ինչպես տեսնում եք՝ դա հնարավոր է»,- ասել է թուրք նախագահը:

Նախկինում Անկարան պնդում էր, թե թուրքական գլխավոր հյուպատոսության աշխատակիցների ազատագրումը Մոսուլում ազգային հետախուզության հաջող գործողության արդյունքն է: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժի հանրահավաքային ֆոբիան’
Հաջորդ հոդվածը‘Pink Floyd-ը 20 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ է թողարկում’