‘Էրեբունիում ջրամատակարարման գրաֆիկը կխախտվի’

741

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Էրեբունի վարչական շրջանում մայրուղային ջրագծի վթարի վերացման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով, մինչև ս.թ. օգոստոսի 24-ը Էրեբունի բնակելի զանգվածի բարձրադիր շենքերի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Նախորդ հոդվածը‘Քրգործ. Լոռիում հիվանդը մահացել է՝ ոչ ճիշտ ախտորոշման պատճառով ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԳ փոխնախարարը գերված հայ զինվորի հարցով հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցչին’