‘Էրեբունի-Երևան կապակցված տոնը՝ հնամյա ու հնամաշ քաղաքի տոնը չէ’

1320

Գրող Արամ Պաչյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Ճոխ գումարներով զարդարել մի քաղաք, որի հիշողությունը ամեն օր ջնջվում, ստորացվում, այլանդակվում է՝ իշխանության հոգեկերտվածքին համահունչ շինություններով: Երևանը հիշողությունից զրկված քաղաք է: Պապս ուրիշ Երևանի մասին էր պատմում, հայրիկը՝ ուրիշ, ես՝ ուրիշ: Երևանը այլևս արտաքին կոլորիտ չունի: Նրա մասին կամ խոսում են անցյալի կարոտաբաղձությամբ, կամ հնարում են իրենց մեջ՝ որպես ունիկալ, չափազանց հետաքրքիր կեցություն ունեցող մի վայր: Եւ նորից երկու զգացողություններն էլ շոշափելի չեն: Երևանի պատմությունը իր հաստատուն տեղը գտավ գրքերում ու լուսանկարներում: Փաստացի Էրեբունի-Երևան կապակցված տոնը՝ հնամյա ու հնամաշ քաղաքի տոնը չէ, այլ մի տեղանքի, որտեղ ամեն օր բնաջնջվում է հիշողության վերջին փշուրները»: 

Նախորդ հոդվածը‘Պարսից ծոցի երկրները կարող են «գեյ-թեստ» մտցնել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’