‘Էրեբունու դատարանից փախուստի դիմած ամբաստանյալը հայտնաբերվել է’

916

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը, այսօր ժամը 13.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերել և Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սերոբ Մ.-ին: Վերջինս, ըստ այդմ, նույն բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 2-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոցը` կալանք: Սերոբ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:   Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից փախուստի է դիմել ամբաստանյալ Սերոբ Մխիթարյանը:

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 250 հազ.դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Հայկական ցանցերը հզոր DDoS գրոհի են ենթարկվում’