‘Հայկական ցանցերը հզոր DDoS գրոհի են ենթարկվում’

1010

Այսօր կեսօրից հայկական  ինտերնետային ցանցերը հզոր DDoS գրոհի են ենթարկվում, ինչի առնչությամբ ինտերնետային կապը երկրում շատ անկայուն է: Ինչպես ԱրմԻնֆոյին հաղորդել է երկրի պրովայդեր ընկերություններից մեկի ղեկավարը, խնդրելով չհրապարակել իր անունը, հայկական ցանցները ենթարկվել են հզոր բաշխված գրոհի: Այժմ միջոցներ են ձեռնարկվում գրոհի աղբյուրների տեղայնացման, չեզոքացման և զտման  ուղղությամբ: Մասնագետներն ակնկալում են երկրում ինտերնետի կայուն աշխատանքի արագ վերականգնում: 

Նախորդ հոդվածը‘Էրեբունու դատարանից փախուստի դիմած ամբաստանյալը հայտնաբերվել է’
Հաջորդ հոդվածը‘Նոբել Առուստամյան. «Անժիի» առաջարկը Մխիթարյանին խելահեղ էր, իսկ նա ուզում էր խաղալ բարձրակարգ առաջնությունում’