‘Էրերա. ՊՍԺ-ն իսկական գիգանտ է’

779

ՊՍԺ-ի իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան պատմել է, թե ինչու է որոշել տեղափոխվել փարիզյան ակումբ.

-Նախևառաջ, ծրագրի համար։ ՊՍԺ-ն արտակարգ և գլամուրային կողմ ունի, որն ինձ շատ է դուրս գալիս։ Բացի այդ, ես ցանկանում էի շարունակել հանդես գալ մեծ ակումբում։ Ինձ չէի տեսնում անգլիական մեկ այլ թիմում։ Եթե  խաղացել ես «Մանչեսթեր Յունայթեդում», ապա դժվար է մեկ այլ տեղ տեղափոխվել։

ՊՍԺ-ն իրենից մշտապես զարգացող ծրագիր է ներկայացնում։ Ակումբն ինձ հետ բանակցություններ էր վարում իդեալական կերպով։ Ես զգում էի, որ անհրաժեշտ եմ թիմին։ Տուխելը մի քանի անգամ զանգահարել է ինձ։ Նա այն մարդկանցից է, ովքեր ֆուտբոլիստներին օգնում են ավելի լավը դառնալ։ 29 տարեկանում ես ցանկանում եմ աճ գրանցել։

ՊՍԺ-ն իսկական գիգանտ է: Սա այն ակումբն է, որտեղ հանդես են գալիս աշխարհի երեք կամ չորս լավագուն խաղացողները: Բացի այդ գիտեմ նաև, որ այն Ֆրանսիայի ամենաատելի ակումբներից մեկն է, և ինձ դա դուր է գալիս»,- Էրերայի խոսքերն է մեջբերում France Football-ը։

Նախորդ հոդվածը‘«Արմենպրես». ԱԱԾ-ի անհետացած փաստաթղթերի մեծ մասն առնչվել է Մարտի 1-ին’
Հաջորդ հոդվածը‘Կլոպը հատուկ մասնագետ է հրավիրել՝ օգնելու խաղացողներին սթրեսի դեմ պայքարել’