‘Էրմիտաժը նախատեսում է ուրարտական հնությունների վերաբերյալ աշխատություններ հրատարակել’

1241

«Մենք ծրագրում ենք ուրարտական հնությունների վերաբերյալ աշխատությունների հրատարակում և տվյալների մեծ բազայի ստեղծում: Դա հիմա շատ ակտուալ է, քանի որ նոր պեղումեր են սկսվել Կարմիր Բլուրում /Հայաստան/, և հարկավոր է կարգի բերել այն ամենը, ինչ արվել է ավելի վաղ»,- ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Պետական էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Նա ընդգծել է նաև Մատենադարան հին ձեռագերի ինտիտուտի հետ համագործակցությունը քրիստոնյա Արևելքի ուսումնասիրման հարցում: Պետական Էրմիտաժում գործում է Ուրարտուի մշակույթի և արվեստի սրահ`նվիրված 1964-1990 թթ. Պետական Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիոտրովսկիի հիշատակին:

 

 

Նախորդ հոդվածը‘Իվանիշվիլի. Ես սիրում եմ հայերին և երբեք դա չեմ թաքցրել’
Հաջորդ հոդվածը‘Ելենա Լուկաշ. Տիմոշենկոյի ազատ արձակման համար Ուկրաինայի նախագահը իրավական հիմքեր չունի’