‘Իվանիշվիլի. Ես սիրում եմ հայերին և երբեք դա չեմ թաքցրել’

1283

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի նախագահի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիի Ախալքալաքում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ շատ է սիրում հայերին և երբեք դա չի թաքցրել:

Դիմելով իշխանական թեկնածուի նախընտրական հանդիպման մասնակիցներին Իվանիշվիլին հայտարարել է. «Ես շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ, և ցանկանում եմ երախտագիտությունս արտահայտել մեր կողմնակիցներին: Ես տեսնում եմ, որ դուք սպասում եք նոր նախագահին, եւ այն անպայման կլինի Գիորգի Մարգվելաշվիլին: Մեքն իրոք եղբայրներ ենք, դուք Վրաստանի քաղաքացիներ եք, այնպես, ինչպես մենք, սա ձեր հայրենիքն է: Վրաստանը ունի խնդիրներ: Մենք կորցրել ենք տարածքներ, խնդիրներ կան նաև ձեր երկրում, որտեղից դուք սերում եք և ես հույսով եմ, որ մենք միասին կհաղթահարենք այդ ամենը և արժանավայել կբռնենք վերականգնման ճանապարհը»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:  Հաղորդում է Грузия Online-ը:

 

Նախորդ հոդվածը‘Սևան թափվող ձվադրման գետերը ցամաքում են’
Հաջորդ հոդվածը‘Էրմիտաժը նախատեսում է ուրարտական հնությունների վերաբերյալ աշխատություններ հրատարակել’