‘Ըմբշամարտ. Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն ‘

64054

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել նաև 80 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները:

Հայաստանը ներկայացնող ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում 5:0 հաշվով ջախջախեց բելառուս Ռադիկ Կուլիևին և իր կարիերայում առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում հայ ըմբիշը 1 րոպե 55 վայրկյանում հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլիին` 7:0:Մանուկյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:1 հաշվով առավելության էր հասել իրանցի Յոզեֆ Ղադերիանի նկատմամբ, այնուհետև 3:0 հաշվով հաղթանակ գերմանացի Այզեկի նկատմամբ:

Փարիզ-2017-ում Մանուկյանի ոսկե մեդալը 2-րդն է. ավելի վաղ Արթուր Ալեքսանյանը 3-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Այսօր Կարեն Ասլանյանը պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում:

Նախորդ հոդվածը‘ԱԱ. Կարեն Ասլանյանը 7:1 հաղթեց ադրբեջանցի մրցակցին ‘
Հաջորդ հոդվածը‘«Մոնակո»-ն իսպանական գրանդից փոխարինող է գտել Մբապեին’