‘«Մոնակո»-ն իսպանական գրանդից փոխարինող է գտել Մբապեին’

2002

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Լուսիանո Վիետոն կարող է տեղափոխվել «Մոնակո»: Այս մասին հաղորդում է SER Deportivos-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ մոնեգասկները 23-ամյա հարձակվողին դիտարկում են որպես Կիլիան Մբապեի փոխարինող: Վերջինս կարող է 180 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել ՊՍԺ:

2016/17 մրցաշրջանում Վիետոն վարձակալական հիմունքներով խաղացել է «Սևիլիա»-ում: Անդալուսական ակումբի կազմում նա մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մոնակո»-ն՝ որպես Մբապեին փոխարինող, դիտարկում է նաև «Տորինո»-ի հարձակվող Անդրեա Բելոտիի թեկնածությունը:

Նախորդ հոդվածը‘Ըմբշամարտ. Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն ‘
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի սպորտի վարչական դատարանը որոշում է կայացրել Ռոնալդուի որակազրկման առնչությամբ’