‘«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը հեծանիվներով երթ կանցկացնի Հայաստանի քաղաքներում ‘

899

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում միանալ կենսաթոշակային բարեփոխումների դեմ պայքարին, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նախաձեռնության ներկայացուցիչ, ծրագրավորող Լևոն Հարությունյանը:

Նրա խոսքով, շատ քաղաքացիներ պատկերացում չունեն այդ բերափոխման հետևանքների մասին: «Մեզ հարկադրում են պարտադիր վճարումներ կատարել ինչ-որ հիմնադրամների` խոստումների փոխարեն, ստիպում հավատալ կառավարությանը, որը չի կատարում իր խոստումները»,- նշել է նա: Նա հաղորդել է, որ կենսաթոշակային բարեփոխումնբերի դեմ պայքարին միացել է ավելի քան 17 հազար քաղաքացի: Քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները տեղեկացրել են դեկտեմբերի 7-ին` 12:00-ին, Երևանում կայանալիք հեծանվաերթի մասին: Նրանք չեն բացառել, որ նախաձեռնության մասնակիցները երթեր կանցկացնեն նաև Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի այլ քաղաքներում: 

Հավելենք նաեւ, որ ակցիայի մասնակիցներին bike.am-ը անվճար հեծանիվներ է տրամադրելու: 

Նախորդ հոդվածը‘Օմնիա Վանիտաս. Համացանցում հայերենը պահպանելու համար’
Հաջորդ հոդվածը‘Կրթաթոշակային ծրագիր. Իսրայել’