‘Ընկերություններ, որոնք կարող են հետևել WhatsApp-ի օրինակին’

1219

Facebook-ը 19 միլիարդ $՝ ծախսեց WhatsApp-ը իր կառույցի ներքո կլանելու համար՝ կանխիկ վճարելով 4 միլիարդ $ գումար իսկ մնացած 12 միլիարդը «վճարելով» բաժնետոմսերի տեսքով (մոտակա 4 տարիներին ներդնելու է ևս 3 միլիարդ դոլարի բաժնետոմս):  Այս նորությունը ցնցեց ամբողջ աշխարհը թեկուզ և միայն Facebook — WhatsApp գործարքի վրա ներդրված գումարի պատճառով՝ օրինակ Google-ը Motorola Mobility-ն գնելու համար վճարել էր 12 միլիարդ իսկ Microsoft-ը Nokia-ի և Skype-ի համար 7 միլիարդ և 8.5 միլիարդ $ համապատասխանաբար:

Վերջին օրերին սկսեցին դիտարկվել այլ ընկերություններ որոնք, կարող են նույն ճանապարհն անցնել ինչի միջով անցավ Yahoo-ի երկու նախկին աշխատակիցների՝ Բրայան Էնթոնի և Յան Կոումի կողմից հիմնադրված օնլայն-հաղորդագրությունների ծառայություն մատուցող WhatsApp-ը: Տեսնենք թե որոնք են դրանք:

BlackBerry

Երբեմնի խիստ տարածված սմարթֆոնները գնալով ավելի են զիջում իրենց դիրքերը, և ինչպես որ կարծում է Apple-ի նախկին գործադիր տնօրեն Ջոն Սքելլին, «նրանք դեռևս ունակ են ավելի ցածր ընկնելու»: Բջջային պլատֆորմների՝ Android-ների և iOS-ների լայն տարածումը չէր կարող չվնասել BlackBerry-ին: Այս ամենը հասցրեց նրան որ կանադական ընկերության մասնաբաժինը շուկայում դարձավ գրեթե անտեսանելի, բացի դա վատթարագույն վիճակում հայտնվեց նաև ընկերության ֆինանսական կապիտաը: Ներկայումս դժվար է կանխատեսել թե որ ընկերությունը հետաքրքրություն կցուցաբերի BlackBerry-ն ձեռք բերելու համար, քանի որ վերջին հավանական գնորդ համարվող Lenovo-ն նախընտրեց Google-ից գնել Motorola-ի բաժնետոմսերի մի մասը:

Foursquare

Foursquare-ը բոլորին հայտնի է նրանով որ թույլ է տալիս իր օգտատուներին նշել թե որտեղ են նրանք այդ պահին գտնվում: Եվ չնայած այն փաստին որ Foursquare-ի առաջարկած ծառայություններից օգտվողների աճը վերջին շրջանում կտրուկ անկում է ապրել, միևնույն է 5 տարվա պատմություն ունեցող ընկերությունը բավականին մեծ հնարավորություններ ունի որպեսզի շարունակի պահանջարկ ունենալ Check In-ի սիրահարների մոտ:

Hulu

Ամերիկյան հեռուստաընկերությունների՝ ABC-ի, NBC-ի, Fox-ի և TBS-ի կողմից հեռարձակվող հեռուստահաղորդումներն ու ֆիլմերը «թույլատրություն» ապահովող ընկերությունը այդպես էլ չի կարողանում մրցակցել Netflix-ի հետ: Hulu-ն շարունակում է գումարներ վաստակել բացառապես ԱՄՆ-ում բնակվող օգտատուների և գովազդի շնորհիվ, այն դեպքում երբ Netflix-ը արդեն իսկ սկսել է իր ծառայությունները առաջարկել նաև մի շարք եվրոպական երկրներում:

Snapchat

Facebook-ում Poke-ի հնարավորության մասին շատերն են մոռացել, և գլխավոր դրա պատճառներից մեկն է հենց Snapchat-ի լայն տարածումն է: Snapchat-ի գաղափարը շատ պարզ է և առաջին հայացքից, անհետաքրքիր՝ փոխանակվել լուսանկարներով և տեսանյութերով որոնք մի փոքր ուշ պարզապես անհետանում են: Facebook-ը անցյալ տարի արդեն իսկ հետաքրքրված էր Snapchat-ով, բայց որևէ նորություն հավանական գործարքի վերաբերյալ դեռևս չկա:

Ustream

Ustream-ի (թույլ է տալիս ուղիղ հեռարձակում ապահովել web camera-ի շնորհիվ, որը հետագայում կարելի է ներբեռնել Youtube-ում) ստեղծման պատմությունը բավականին սրտաճմլիկ է: Youtube-ի և Skype-ի հիբրիդ համարվող Ustream-ը ստեղծվել էր նրա համար, որպեսզի թույլ տար Իրաքում ծառայող ամերիկացի զինվորականներին կապ պահպանել իրենց ընտանիքների հետ: Պարզ է որ Ustream-ը գնելու գլխավոր հավակնորդները հենց Youtube-ն ու Skype-ն են:

Նախորդ հոդվածը‘ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող օհանավանցիներն ի նշան բողոքի լքել են մարզպետի հետ քննարկման դահլիճը’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը. «Զենիթ» — «Բորուսիա»’