‘Ընտրակաշառքի համար կպատժվեն ինչպես այն վերցնողները, այնպես էլ տվողները’

1120

Ուկրաինայի գերագույն ռադան փոփոխություններ է կատարել Քրեական օրենսգրքում՝ խստացնելով պատասխանատվությունը ընտրակաշառքի համար:

Կառավարության օրինագծի օգտին քվեարկել է 233 պատգամավոր, հաղորդել է zn.ua-ն:

Ընդունված օրենքը պատասխանատվություն է սահմանում ինչպես ձայներ գնողի, այնպես էլ իր ձայնը վաճառած ընտրողների համար:

Իր ձայնը վաճառած ընտրողը կտուգանվի 3100-ից մինչև 5400 գրիվնայի չափով: Նրանք, ովքեր կաշառում են ընտրողին, կազատազրկվեն մինչև երեք տարի ժամկետով կամ էլ նույն ժամկետի ազատազրկմամբ՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի:

Նաև պատասխանատվություն է սահմանվում քվեաթերթիկների արկղը գողանալու կամ փակելու, կամ քվեների հաշվառման արձանագրությունը գողանալու համար: Նման գործողությունների համար նախատեսվում է հինգից յոթ տարվա ազատազրկում՝ մեկից երեք տարի ժամանակով որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքով: Փոխանցում է Аргумент-ը:

Նախորդ հոդվածը‘Կաթոլիկ եկեղեցին փոխում է վերաբերմունքը գեյերի հանդեպ’
Հաջորդ հոդվածը‘Լիսկան ոչ թե «պատմափիլիսոփայական», այլ «պետական կառավարման փիլիսոփայության դոկտոր» է — News.am ‘