‘Կաթոլիկ եկեղեցին փոխում է վերաբերմունքը գեյերի հանդեպ’

1152

Հոգևորականները, որոնք մասնակցում են կաթոլիկ ուսմունքի՝ ընտանիքի և ամուսնության հարցերին նվիրված տեսության մշակմանը, եկեղեցուն կոչ են արել ավելի հանդուրժողական դիրք գրավել համասեռականության նկատմամբ:

Նախնական զեկույցում, որ պատրաստել են երկու շաբաթով Վատիկանում սինոդի հավաքված եպիսկոպոսները, ասվում է, որ համասեռականները քրիստոնյաներին կարող են առաջարկել կարևոր «ընծաներ և հատկանիշներ»: Հաշվետվության հեղինակները չեն ընդդիմանում համասեռ ամուսնությունների նկատմամբ եկեղեցու ավանդական բացասական վերաբերմունքին, այնուամենայնիվ, ԼԳԲՏ-հանրությունն այս փաստաթուղթը համարում է բեկումնային՝ գեյերի հանդեպ եկեղեցու վերաբերմունքի մեջ: Ավելի պահպանողական քրիստոնեական կազմակերպությունները զեկույցն անվանել են «դավաճանություն»:

Հոկտեմբերի 5-ին աշխատանքներն սկսած եկեղեցական ժողովին մասնակցում են ավելի քան 200 եպիսկոպոսներ: Ժողովը հրավիրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ այնպիսի հարցեր քննարկելու նպատակով, ինչպիսիք են աբորտները, համասեռականությունը և ապահարզանները:

Ի դեպ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին պոնտիֆիկն է, որ գերադասել է «գեյ» բառը՝ ավանդական «համասեռականի» փոխարեն: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Հարցում. Ի՞նչ ակնկալիքներ ունեն քաղաքացիներն ընդդիմության հանրահավաքներից. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ընտրակաշառքի համար կպատժվեն ինչպես այն վերցնողները, այնպես էլ տվողները’