‘Ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն տեղական 20 և միջազգային 1 կազմակերպություն’

1094

2013թ. մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել են հետևյալ տեղական հասարակական կազմակերպությունները.

  1. «Ընտրական համակարգեր կենտրոն» (60 դիտորդ)
  2. «Իրավակիրթ հասարակություն» (50 դիտորդ)
  3. «Հարմոնիա» կազմակերպություն (100 դիտորդ)
  4. «Երիտասարդ ակումբների դաշնություն» (38 դիտորդ)
  5. «Հատուկ կարիքներով մարդանց աջակցության Ունիսոն» (7 դիտորդ)
  6. «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության և խաղաղության երիտասարդական ակումբ» (9 դիտորդ)
  7. «Արմավիրի զարգացման կենտրոն» (85 դիտորդ)
  8. «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» (94 դիտորդ)
  9. «Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայաթդա» ֆեդերացիա» (32 դիտորդ)
  10. «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» (120 դիտորդ)
  11. «Համաչափ զարգացում համայնքային զարգացման» (777 դիտորդ)
  12. «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» (1544 դիտորդ)
  13. «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» (77 դիտորդ)
  14. «Մարտունու կանանց համայնքային կենտրոն» (90 դիտորդ)
  15. «Քաղաքացիական հասարակության կենտրոն» (123 դիտորդ)
  16. «Հաղթանակի զավակներ» (դիտորդ)
  17. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (70 դիտորդ)
  18. «Շենացնենք մեր գյուղը» (10 դիտորդ)
  19. «Էրեբունի» համայանքային զարգացման կենտրոն (878 դիտորդ)
  20. «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» (1048 դիտորդ)

Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի միայն միջազգային մեկ՝ Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ ՏՏԻԿ)

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկն ապրիլի 7-ին էր, իսկ ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին:

 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Ամենակարևորը՝ կարողանանք այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ՀՀԿ-ն չվերարտադրվի (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Սպարտակն» առանց Մովսիսյանի պարտվեց’