‘Վահագն Խաչատրյան. Ամենակարևորը՝ կարողանանք այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ՀՀԿ-ն չվերարտադրվի (տեսանյութ)’

1597

Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանն այսօր հանդիպել է իր թաղամասի բնակիչների հետ: Նա մասնավորապես խոսել է ոչ իշխանական ուժերի հետ համագործակցության մասին՝ նշելով, որ իրենք՝ «Բարգավաճ Հայաստանը», «Հայ Հեղափոխական դաշնակցությունը», «Ժառանգությունը», Հայ ազգային կոնգրեսը ունեն այդ հնարավորությունը:

«Մեզնից ժողովուրդը պահանջում էր միասնություն ընդդիմության մեջ, պահանջում էր, որպեսզի ընդդիմությունը միասնական պայքար ծավալի: Մենք ունենք այդպիսի պայմանավորվածություն, այդպիսի խոսքեր ունենք տված, որ որևէ նշանակություն չունի, թե ով է լինելու: Ամենակարևորը՝ կարողանանք այս ընտրություններում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ Հանրապետական կուսակցությունը չվերարտադրվի: Խոսքս ուղղում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր համակիր են թե «Դաշնակցությանը», կամ «Բարգավաճին», կամ «Ժառանգությանը». եկեք միասին պայքարենք տեղամասերում մեր ընտրողների ձայների համար»,- ասել է Խաչատրյանը:

Մանրամասներն առաջարկում ենք դիտել մեր տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Հիշեցում. Դպրոցի տնօրենը ՀՀԿ-ական ներկայացած լրագրողին. Ցուցակները ուղարկել ենք (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն տեղական 20 և միջազգային 1 կազմակերպություն’