Ըստ գիտնականների` այլմոլորակային կյանք գտնելը ժամանակի հարց է

315

Աստղագետներից շատերն արդեն չեն հարցնում՝ արդյոք կյանք կա՞ տիեզերքում, նրանք հարցն ավելի կոնկրետ են դնում՝ ե՞րբ կհայտնաբերենք։

Ընդ որում, ամենալավատեսները ենթադրում են, որ դա տեղի կունենա այս դարում, հնարավոր է՝ նույնիսկ մոտակա տարիներին։ Իսկ Յուպիտերի տիեզերական առաքելության ղեկավարներից մեկը նույնիսկ պնդում է, որ շատ կզարմանա, եթե մոլորակի սառցե լուսիններից մեկի վրա ինչ-որ կյանք չհայտնաբերվի։

Վերջերս ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբբ» աստղադիտակը կյանքի խոստումնալից նշաններ էր հայտնաբերել մեր Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակներից մեկի վրա և հիմա ուշադիր հետևում է բազմաթիվ ուրիշ հեռավոր աշխարհների։

«Մենք ապրում ենք անծայրածիր Տիեզերքում՝ անթիվ աստղերով ու մոլորակներով։ Եւ մեզնից շատերին ակնհայտ է, որ այնտեղ մենք չենք կարող լինել կյանքի միակ բանական ձևը,- ասում է պրոֆեսոր Քեթրին Հեյմանսը՝ Շոտլանդիայի Թագավորական աստղագետը։- Մենք հիմա տեխնոլոգիաներ ունենք և հնարավորություն պատասխանելու՝ արդյո՞ք մենք միայնակ ենք տիեզերքում»։

Նախորդ հոդվածըԹուրքիան ավիահարվածներ է հասցրել քուրդ գրոհայիններին
Հաջորդ հոդվածըԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Ուկրաինային ԵՄ ընդունելու հարցը