Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քուրդ գրոհայիններին

270

Անկարայում ներքին գործերի նախարարության շենքի մոտ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից մի քանի ժամ անց Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քուրդ գրոհայիններին Իրաքի հյուսիսում։

Թուրքական իշխանությունների հաղորդման համաձայն՝ ոչնչացվել է Քրդական բանվորական կուսակցության 20 օբյեկտ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հարվածները հասցվել են ՔԲԿ-ի քարանձավներին, բունկերներին և զինապահեստներին։

Կիրակի օրը երկու հոգի պայթյուն էին իրականացրել թուրքական մայրաքաղաքում, խորհրդարանի և ներքին գործերի նախարարության մոտ։  Նրանցից մեկը դուրս էր եկել մեքենայից և նախարարության շենքի վրա ոչ մեծ հզորության պայթուցիկ էր նետել՝ պահապանների ուշադրությունը շեղելու համար։ Երկրորդ հարձակվողը կրակ էր բացել պահապանների ուղղությամբ, այնուհետև ռումբ էր պայթեցրել, ինչի հետևանքով ինքն էլ զոհվել էր։

Քրդստանի բանվորական կուսակցությունն իր վեբկայքում հայտարարել է, որ պայթյունն իրականացրել է իր հետ կապ ունեցող «Անմահ գումարտակ» խումբը, որն ստանձնել էր 2016 թ․ Ստամբուլում իրականացված ահաբեկությունների պատասխանատվությունը։

Նախորդ հոդվածըԳերեվարված Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան
Հաջորդ հոդվածըԸստ գիտնականների` այլմոլորակային կյանք գտնելը ժամանակի հարց է