ՄԱԿ-ը ծրագրել է ականազերծել Սևծովյան ափը

353

Հացահատիկի հարցը լուծելու վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիրը ենթադրում է սևծովյան առափնյակի ականազերծում՝ հացահատիկով նավերը դուրս բերելու համար, Թուրքիան պատրաստ է համագործակցել, РИА Новости-ին հաղորդել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։

Ավելի վաղ Ստամբուլում հացահատիկի հարցը կարգավորելու նպատակով տեղի են ունեցել բանակցություններ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների միջև։

Բանակցությունների արդյունքում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու վերաբերյալ, հաջորդ շաբաթ ուկրաինական և ռուսաստանյան պատվիրակությունները կրկին կհանդիպեն Թուրքիայում՝ հացահատիկի հարցը քննարկելու համար։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԸստ թուրքական ԶԼՄ-ների` Թեհրանի գագաթնաժողովը «պատմական» է
Հաջորդ հոդվածըԻնչու են լեյբորիստները նախընտրում Լիզ Թրասին